Հասարակություն

Հայ քաղաքագետները՝ Եվրոպայում ստեղծված իրավիճակի մասին

lenabadeyanlianaeghiazaryan

Վերլուծաբաններն այսօր դեռեւս զգուշանում են աշխարհում տեղի ունեցող նոր իրադարձությունները որակել որպես կրոնական պատերազմ: Բայց հստակորեն նշում են, որ վերջին տասնամյակների որդեգրած քաղաքականության արդյունքում Եվրոպան արդեն կորցրել է իր քրիստոնեական դեմքը: Հասել է նույնիսկ նրան, որ եվրոպացի բարձրաստիճան գործիչներն արդեն բարձրաձայն արտահայտվում են, որ անհրաժեշտ է որոշակի խստացումներ եւ փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ՝ այլապես բախվելու են ավելի լուրջ մարտահրավերների:

«Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպությունն, ըստ էության հասավ արեւմուտք հենց արեւմուտքի մեղքով, քանի որ այն՝ ինչ-ինչ շահերից ելնելով անտարբեր էր եւ հենց սկզբից անարձագանք թողեց Մերձավոր Արեւելքում այդ կազմակերպության ծավալած գործողությունները: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այս առումով խիստ է արտահայտվում, այս ամենում տեսնում է քաղաքակրթությունների բախման հիմք, իսկ եթե դա այդպես է, ուրեմն շատ վտանգավոր է:

Իսլամի եւ քրիստոնեության միջեւ պայքարը նոր չէ, այն եղել է այդ կրոնների առաջացման հենց սկզբից, իր հերթին պնդում է աստվածաբան Վարդան Խաչատրյանը:Ի դեպ, դեռ պատմությունից հայտնի է, որ որոշ մեծ գործիչներ կանխատեսել էին այն, ինչ կատարվում է այսօր:

Կարդացեք նաև

Back to top button