Տիգրան Սարգսյան.«Կոռուպցիայի դեմ պայքարում կկիրառվեն վիրահատական մեթոդներ»


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի սկզբում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է համատեղ պայքարել կոռուպցիայի դեմ: Վարչապետի փոխանցմամբ՝ հանրապետության նախագահից հանձնարարական է ստացել՝ վճռական գործողություններ, այդ թվում՝ վիրահատական մեթոդների կիրառել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները լինեն շոշափելի և տեսանելի: Տիգրան Սարգսյանն ասել է, որ վաղը հրավիրել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրեն նաև ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները:
«Կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը մեզ չի բավարարում: Որպեսզի մենք այս բնագավառում հաջողություն ունենանք, կարծում եմ՝ պետք է էապես ուժեղացնենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»,- նկատել է վարչապետ Սարգսյանը:
Նա կառավարության անդամներին առաջարկել է ներկայացնել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ համագործակցությունը նպատակահարմար է: «Այդ կազմակերպությունները նույնպես մասնակցելու են կոռուպցիայի դեմ պայքարի քննարկումնե