
Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար: Մայր Աթոռի միաբանությունը նաև միասնական աղոթք է բարձրացրել առ Աստված փոքրիկ Սերյոժայի շուտափույթ առողջացման հայցով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Իսկ այսօր ժամը 13:30-ին, Երևանի Սբ. Զորավոր եկեղեցում տեղի կունենա գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդի ենթարկված անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն:




