Մայր աթոռը 200 հազար դոլար է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին


Հայ առախելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում մտահոգություն է հայտնվել Սիրիայում շարունակվող ողբերգական իրադարձություններին կապակցությամբ` ցավով արձանագրելով Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի կրած կորուստները, ինչպես նաև օրեր առաջ Հալեպի Ս. Գևորգ հայկական եկեղեցու հրդեհման պարագան:
Քննարկվել են սիրիահայությանը զորակցելու ուղիներ, կարևոր նկատվել նաև, որ եկեղեցական և ազգային կառույցները օգնություն ցուցաբերեն Հայաստանում ապաստան գտած հայորդիներին:
Ծանուցվել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն արդեն երկու հարյուր հազար դոլար օգնություն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` սիրիահայության կարիքները հոգալու համար, իսկ Մայր Աթոռում գործող Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը օգնություն է ցուցաբերելու Հայաստանում գտնվող սիրիահայերին:
Հայաստանում ապաստանած սիրիահայերի կփորձեն ապահովել աշխատանքով
Հայասանում ապաստանած սիրիահայության խնդիրներն այսօր քննարկվել է նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է սիրիահայերին բնակարաններով, աշխատատեղերով ապահովելու խնդրին: Նա մարզպետներին առաջարկել է տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաև համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է պահանջվող տեղեկությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Սփյուռքի նախարարություն, ինչպես նաև, հաշվի առնելով սիրիահայերի մասնագիտական հմտությունները` քննարկել տեղերում նրանց աշխատանքով ապահովելու հնարավորությունները: