ԿարևորՀասարակություն

Սերյոժայի բուժման համար ռուս բժիշկներ կգան Հայաստան

ՌԴ Առողջապահության նախարարությունը առաջատար բժիշկների խումբ է ուղարկել ՀՀ՝ Ավետիսյանների ընտանիքի միակ փրկվածի՝ Սերյոժա Ավետիսյանին բուժօգնության հարցերում հայ մասնագետներին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱՆ մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը՝ Ռիա Նովոստիի հետ զրույցում: Հայ գործընկերներին օգնելու որոշումը կայացվել է ՀՀ եւ ՌԴ առողջապահության նախարարների՝ Վերոնիկա Սկվորցովայի եւ Արմեն Մուրադյանի հեռախոսազրույցից ժամանակ:

Այղբյուրի հաղորդմամբ՝ Օլեգ Սալագայի խոսքով՝ արդեն այսօր երեկոյան Հայաստան կժամանեն մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Վալերիյ Ամչիսլավսկիյը, ինչպես նաեւ Վալենտին Պալմը՝ ռուսական մանկական կլինիկական հիվանդանոցի ղեկավար-ռեանիմատոլոգն ու Ելենա Իլյինան ՝ Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի  նյարդաբանության բաժնի ղեկավարի տեղակալը:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:  Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը զանգահարել է իր հայ գործընկերոջը, իր խորը ցավակցությունն ու մտահոգությունն է հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան նաև դեղերով աջակցելու առաջարկ է արել։ 

Ըստ ԱՆ մամուլի ծառայության հաղորդագրության մասնագետների խումբը Հայաստան կժանի հունվարի 18-ին:

 

Back to top button