Հասարակություն
Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի
Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի, հաղորդում է Nouvelle D’Arménie-ն՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» թերթը:
Լաս Վեգասի քաղաքային խորհուրդը տվել է իր համաձայնությունը: Հուշարձանը կտեղադրվի Սանսեթ զբոսայգում՝ Լաս Վեգասի 57 000 քառակուսի մետր տարածքով ամենամեծ զբոսայգիներից մեկում:
Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնը կստանձնի հուշարձանի ֆինանսավորումը, ինչպես նաև՝ դրա անվտանգությունը, որի համար կպահանջվի 200 000 դոլար:
Նշվում է, որ այդկերպ խաղերի համաշխարհային մայրաքաղաքի տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ և բնակիչներ կկարողանան հիշել 1915 թվականի իրադարձությունների մասին: