Քաղաքական

Ազատության հրապարակից ինքնաբուխ երթի մասնակիցներին բերման են ենթարկվել

Երևանի Ազատության հրապարակից ոստիկանները 7 քաղաքացու ուժի կիրառմամբ բերման են ենթարկել: Բերման ենթարկվածների թվում է նաեւ Ավետիք Իշխանյանը:

Ազատության հրապարակից բերման ենթարկված իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում, և դեռ որևէ քննչական գործողություն նրա նկատմամբ չի կատարվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Իշխանյանը։

«Ամեն ինչ կարգին է, ես հիմա գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում, բայց չգիտեմ, թե ինչի համար են ինձ բերման ենթարկել։ Սպասում եմ, որ դա ասեն»,- ասել է Իշխանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան Ազատության հրապարակում, ի նշան համերաշխության Գյումրիի ցուցարարների, ինքնաբուխ հավաք էր սկսվել, որի ընթացքում իրավիճակը լարվել էր։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։

Կարդացեք նաև

Back to top button