Հասարակություն

Ինչ տեղի ունեցավ Գյումրիում. մտավորականների արձագանքը

sonahakobyan

Ինչ էր Գյումրիում տեղի ունեցածը: Արդյոք այդ ոճրագործությունը մեկ անձի ձեռքի գործ էր, թե իրականում դիվերսիա: Վարկածները շատ են, անվիճելի է մեկ բան, տեղի ունեցածը մեծ ողբերգություն էր ոչ թե միայն մեկ ընտանիքի համար, այլ համայն հայության և այն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մտավորականներ, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն ու Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսելով տեղի ունեցածի մասին, նշել են, որ ժողովրդի պահանջը արդարացի է: Հանցագործը միանշանակ պետք է իր պատիժը ստանա այն պետությունում, որտեղ իրականացրել է իր ոճիրը և որի զոհը դարձել են տվյալ պետության քաղաքացիները:

Աշխարհն անհանգիստ է: Ամենուր տեղի են ունենում ոճրագործություններ, դժբախտություններ, ողբերգություններ: Այդ ամենի վառ ապացույցն էլ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունն էր, որին զոհ գնացին ընտանիքի 6 անդամները:  Տեղի ունեցածը սոսկալի էր,  և հենց դրա համար էլ մենք այժմ զգացմունքային լինելու իրավունք չունենք: Մենք բոլորս պարտավոր ենք լինել միասնական, իսկ մեր քայլերը՝ կշռադատված,- անդրադառնալով Գյումրիի դեպքերից հետո հասարակության գործողություններին՝ նշեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

«Տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, այն էլ նորր տարվա առաջին օրերին: Սիրելի բարեկամներ, շտապողականությունը լավ խորհրդատու չի եղել երբեք: Շատ հնարավոր է, որ սա դիվերսիոն գործողություն է, քանի որ փաստեր կան նաև, որ այդ ստահակը միայնակ չի եղել, ու դրդիչ ուժեր են եղել: Թե ինչ նպատակով, դա պետք է պարզենք»:

Տեղի ունեցածը ոչ թե մեկ ընտանիքի, այլև համայն հայության ողբերգությունն է, հետևաբար հասարակության պահանջը շատ արդարացի է: Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ոճրագործը միանշանակ պետք է իր պատիժը ստանա այն պետությունում, որտեղ իրականացրել է իր ոճիրը և որի զոհը դարձել են տվյալ պետության քաղաքացիները:

«Պահանջը հասարակության կողմից հետևյալն է. Օրինական քննություն և դատավարություն այն երկրում, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը և սա շատ տրամաբանված է»:

Ինչու ի վերջո չհայտարարվեց սուգ, Ռուբեն Բաբայանը բնականաբար չի կարող պատախանել, թեև ինքն անձամբ դրա կողմնակից էր: Կարծում է գլխավոր պատճառը հանցագործի ազգությունն է:

«Պատկերացրեք ինչ կկատարվեր, եթե ոճրագործը լիներ թուրք կամ ադրբեջանցի: Մենք կասեինք, որ սա մեր ոխերիմ թշնամին է,  դա իրենց արյան մեջ է և այլն, բայց մ ենք չենք կարող մեր երկրի պաշտպանությունը արդարացնել ազգությունով: Եթե մենք պաշտպանում ենք մեր երկրի քաղաքացուն, մենք պետք է պաշտպանենք իրեն բոլորից:, լինի հայ, թուրք, թե ադրբեջանցի: Հաճախ այն տպավորությունն էստեղծվում, որ մենք ինչ անում ենք ոչ այնքան մեր համար ենք անում, որքան ուրիշների»:

Ռուբեն Բաբայանը խոստովանեց, որ հաճախ են լինում դեպքեր, երբ իրեն շատ են բարկացնում ժողովրդի այս կամ այն հատվածի արաքները, բայց այսօր նա հպարտ է իր ժողովրդով, գյումրեցիներով և այն բոլոր հայերով, ովքեր չընկան ծայրահեղությունների մեջ:

«Սասունցի Դավթի պես ասեցին ձիս բերեք, թուրս բերեք, իմն է: Մենք էպիկական ժողովուրդ ենք: Դե իսկ մեր էպոսի մեջ կա և Սասունցի Դացիթ և Ջոջ Մհեր, բայց նաև ցռան Վերգո: Չմոռանանք, որ դա էլ է էպիկական կերպար»:

 

Back to top button