
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
2014 թվականին ադրբեջանական հակերները որակական փոփոխություն են կրել և ավելի պրոֆեսիոնալ են դարձել: Ադրբեջանցիները հարձակման պլանային օր ունեն՝ հունվարի 20-ի գիշերը, երբ ադրբեջանցի հակերները նշում են «սև հունվարը» և Խոջալուի դեպքերի օրերը, իսկ վերջերս ,արդեն, ապրիլի 24- ին ընդառաջ: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Ցեղասպանության հետ կապված վերջին տարիներին ավելի ակտիվ են ադրբեջանցիները եւ քանակ ապահովելու համար հիմնականում կոտրում են երկրոդական կայքերը:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, ռուսական լրատվամիջոցները ներքին արգելակներ են ունեցել Գյումրիում երեկ տեղի ունեցած դեպքին անդրադառնալու հարցում: Ըստ փորձագետի՝ Գյումրու իրադարձությունների վերաբերյալ առաջի տեղեկատվությունը մատուցվեց լրատվական գործակալությունների կողմից և ավելի բովանդակային նյութեր երկար ժամանակ չէին հայտնվում ու տպավորություն էր, որ սպասում էին պետական արձագանքի:
«ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն արձագանքեցին հետո ռուսաստանյան մամուլը նոր սկսեց գրել Գյումրու դեպքի մասին, և ակնհայտ էր, որ ռուսաստանյան լրատվամիջոցները սպասում էին ինչ-որ «սիգնալի» և ենթադրում եմ, որ ներքին արգելակներ և ինքնուրույն պատասխանատվություն չէին վերցնում իրենց վրա գրելու տեղի ունեցածը»:
2014 թվականին ադրբեջանական հակերները որակական փոփոխություն են կրել և ավելի պրոֆեսիոնալ դարձել: «Կիբերանվտանգության տեսանկյունից անցյալ տարի հարձակումները շատ չեն եղել, ավելին` կարելի է ասել, որ նախորդ տարվանից քիչ է եղել»,- ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Երկու կամ երեք տարի առաջ հարձակումներն ալիքի բնույթ ունեին, իսկ այժմ ադրբեջանցիներն ունեն հստակ մշակված ժամանակահատված, թե երբ ամենաշատը կարելի է սպասել հարձակումների:
«Ի՞նչ կլինի այս տարի, դժվար է ասել, մի բան է ակնհայտ, որ վերջին օրերին բավականին խաղաղ է, ինչը պայմանավորված է հունվարի վերջին սպասվող հարձակումներով: Հունվարի 20-ի գիշերը ադրբեջանցի հակերները նշում են «սև հունվարը» և միշտ այդ օրը լինում են հարձակումներ: Հունվարի վերջից մինչև փետրվարի վերջ հարձակումներն շարունակվելու են, քանի որ փետրվարին հայկական բանակի օրն է, և հակերները քայլեր կձեռնարկեն»:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետը նշում է, որ մշտապես թիրախում են գտնվում Արցախի կայքերը և բոլոր գերատեսչությունների կայքերը, որոնք տարին մեկ կամ երկու անգամ կոտրվում են:




