Մշակույթ

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը: Լավագույն դրամատիկ ֆիլմի համար մրցանակը ստացել է «Պատանեկություն» ֆիլմը, իսկ կատակերգություն/մյուզիքլ անվանակարգում լավագույնն է ճանաչվել Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտը»:

Լավագույն ռեժիսորի մրցանակը ստացել է «Պատանեկություն» ֆիլմի հեղինակ Ռիչարդ Լինկլեյտերը: Ալեխանդրո Գանսալես Ինյարիտուն մրցանակի է արժանացել լավագույն սցենար անվանակարգում: Նա է գրել «Բերդմեն» ֆիլմի սցենարը: Լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Էդի Ռեդմեյնը «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը «Դեռևս Էլիս» ֆիլմի դերի համար:Լավագույն երգ է ընտրվել «Սելմա» ֆիլմում հնչող երգը, իսկ լավագույն սաունդթրեք է ճանաչվել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի երաժշտությունը:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունն անց է կացվում 1944 թվականից: Մրցանակն ամենաշատը ստացել է Մերիլ Սթրիփը՝ 9 անգամ:

Back to top button