Քաղաքական

Հայկական կողմը ադրբեջանցիներին թույլ է տվել հանել դիվերսանտներից մեկի դին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ Տավուշի մարզում Նոյեմբերյանի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից կատարված դիվերսիոն ներթափանցման փորձին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ հայ դիրքապահները ադրբեջանցիներին թույլ են տվել միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դին։

«Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ–երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,– ասվում է գրառման մեջ:

Back to top button