Միջազգային

«Ամենաաղքատ» նախագահը 5 տարում բարեգործությանն ուղղել է $ 550,000

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որին ուրուգվայցիները ամենաաղքատ նախագահ են անվանում, հայտնել է, որ իր կառավարման տարիներին (5 տ.) բարեգործության վրա ծախսել է մոտ 550 հազար դոլար: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն հղում անելով Telesur  հեռուստաալիքին:

Մուխիկան նշել է, որ 400 հազար դոլարն ուղղվել է 2010-ին մեկնարկած բնակարանաշինության ծրագրի աջակցմանը, մնացած գումարը ներդրվել է իշխող «Լայն ճակատ» կուսակցությունում:

Ըստ վերջին հայտարարագրի, Մուխիկայի ընդհանուր ընտանեկան կարողությունը գնահատվում է 200 հազար դոլար, այդ թվում, տունը, երկու հին Volkswagen Beetle մեքենաները եւ երեք տրակտորները:

Back to top button