
Ահաբեկչական խմբավորումները, այդ թվում` «Ալ- Կաիդան» և «Իսլամական պետությունը», նոր ահաբեկչություններ են պլանավորում Եվրոպայում, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն:
«Առկա տեղեկությունը ենթադրում է, որ ԻՊ-ը, «Ալ- Կաիդան» և այլ ահաբեկչական խմբավորումներ շարունակում են ահաբեկչական հարձակումներ պլանավորել Եվրոպայում: Իշխանությունները կարծում են, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակման հավանականությունը բարձր է` հաշվի առնելով այն, որ ԻՊ-ի եվրոպացի անդամները վերադառնում են Սիրիայից և Իրաքից»,- հայտարարել են Պետդեպում:
Հաղորդագրությունում նշվում է, որ կա նաև սպառնալիք որևէ խմբավորման չպատկանող մարդկանցից, ովքեր ահաբեկչություններ են պլանավորում խոշոր ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության ներքո, սակայն իրականացնում են միայնակ:




