

Մեծ Բրիտանիայում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացնում Charlie Hebdo երգիծական հանդեսի վրա ահաբեկչական հարձակումից հետո: Միացյալ թագավորության ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտնել է, որ Ֆրանսիայից ժամանող ուղևորները, ավտոմեքենարներ ու ապրանքները մանրակրկիտ զննման են ենթարկվում: Մեծ Բրիտանիայի հետախուզական ՄԻ-5 ծառայության ղեկավար Էնդրյու Պարկերը հայտարարել է, որ նոր ահաբեկչական հարձակման հավանականությունն աճում է, իսկ Բրիտանիայի իրավապահ մարմիններն ի զորու չեն կանխել դավադրության փորձերը:
Էնդրյու Պարկերը հաստատել է, որ վերջին ամիսների ընթացքում ՄԻ-5-ը ձախողել է երեք ահաբեկչական դավադրություն և ընդգծել, որ ծայրահեղականների դավադրությունները գնալով ավելի ու ավելի բարդ են դառնում: Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություն ղեկավարը նաև ասել է, որ «Ալ-Քաիդային» հարող կառույցները ծրագրում են ահաբեկչությունների շարք Արևմտյան Եվրոպայում:




