Միջազգային

Ֆրանսիայի ոստիկանությունը բանակցություններ է սկսել ահաբեկիչների հետ

marlenahovsepyan
Ֆրանսիայի ոստիկանությունը բանակցություններ է սկսել հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» երգիծական հանդեսի աշխատակազմի դեմ ահաբեկչություն իրականացրած գլխավոր կասկածյալների՝ Քուաշի եղբայների հետ: Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեր-Անրի Բրանդեն հայտնել է, որ հանցագործներն այժմ  թաքնվում են Դեմարտեն-ան-Գոել քաղաքի մոտակայքում գտնվող հրատարակչության շենքում, որտեղ գտնվող մի քանի աշխատակիցներին պատանդ են պահում:

Բանակցությունների հետ համաժամանակյա ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական հատուկ ստորաբաժանումները նախապատրաստում են շենքի գրոհը, շենքի մոտ վայրէջք է կատարել երեք ուղղաթիռ:

Այսօր ավելի վաղ Քուաշի եղբայրները մեկ մարդու պատանդ էին վերցրել Փարիզից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դամարտեն ան-Գոել քաղաքում, առևանգել «Պեժո» մակնիշի մի ավտոմեքենա: Իրավապահների կողմից հետապնդման, փոխհրաձգության հետևանքով առ նվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնեվը Ելիսեյան պալատում տեղի ունեցած արտակարգ խորհրդակցությունից հայտնել են, որ գործադրվում են հնարավոր բոլոր ջանքերը, հատուկ գործողությունն իրականցնում են երկրի լավագույն ուժերը, գերխնդիր է հանցագործներին կենդանի ձերբակալելը:

Քաղաքի բոլոր բնակիչներին հրահանգ է տրվել չլքել տները, մոտակա դպրոցներից և մակնապարտեզներից ավտոբուսներով տարհանել են երեխաներին: Մոտակայքում գտնվող Շարլ-դը-Գոլ օդանավակայանի մի քանի թռիչքուղիներ ժամանակավորապես չեն գործում: Իիրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:

Կարդացեք նաև

Back to top button