Տնտեսական

Ինչու է մեր երկրում նվազում ներդրումների ծավալը

hasmikdilanyan
Ինչու՞  է  ՀՀ-ում տարեցտարի նվազում ներդրումների ծավալը և արդյո՞ք, նվազում է, թե՞ ոչ:  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ այո, նվազում են, սակայն, ոլորտի պատասխանատուները լիահույս են, ակնկալիքները՝  2015-ից էլ են մեծ: Մինչդեռ իրենք՝ նեդրողները բազմաթիվ  խնդիրներ են մատնանշում, որոնք խանգարում են, որ ՀՀ-ում ներդրումներ կատարվեն:  «ՀՀ ում բացակայում է պետական չինովնիկին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը,անհարկի քաշքշուկներով, նա մերժում է  ոչ թե ինչ որ մեկի մուտքը ՀՀ, այլ մերժում է տասը միլիոն դոլարի մուտքը ՀՀ»,- Ռադիոլուր-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել սփյուռքահայ գործարարներից մեկը: Պաշտոնական կարծիքները, սակայն, այլ են: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ մի քանի նոր ներդրումային  առաջարկներ է ներկայացրել:

 

Համաշխարհային տարբեր հրապարակումներով, Հայաստանը  տարածաշրջանում լավագույնն է ներդրումների ու գործարարությամբ զբաղվելու ցուցիչներում: Օրինակ, 2014-ի Հոկտեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած  Doing Business-ի 12-րդ վարկանշային աղյուսակում Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն էր զբաղեցրել՝ 189 երկրների շարքում՝ 4 կետով բարելավելով  իր դիրքերը  նախորդ տարվա համեմատ:

Իսկ ամերիկյան Forbes  ամսագրի բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում ՀՀ-ն ԱՊՀ-ում լավագույնն երկիրն՝ գործարարությամբ զբաղվելու համար:  Մինչ տարբեր ցուցիչներում ՀՀ առաջ է գնում, մեր երկրում ներդրումները տարեցտարի ոչ թե ավելանում են, այլ՝ նվազում:

Այդ մասին նաև պաշտոնական վիճակագրությունն է փաստում:  Ներդրումների նվազման պատճառաբանությունները տարբեր են՝ պաշտոնայներն օրինակ փաստը կապում են  համաշխարհային զարգացումներով, իրենք՝ ներդրողները, տարբեր այլ փաստարկներ են առաջ քաշում, ինչպես օրինակ զրուցակցիս, ով ՀՀ է եկել ԱՄՆ-ից:

Միսակ Նուբար Թեբելեկյանը տասը տարի է, որ մեր երկրում է ներդրումներ կատարում: Որպես սփյուռքահայ գործարար նա անհանգստացած է՝  ներդրումները նվազում են  տարեցտարի, գիտի նաև հիմնական պատճառները, շատ են, սակայն, չորսն է առանձնացնում: Հատուկ ընդգծում՝ ներդրողը վստահության խնդիր ունի.

«Առաջին հարկային ու մաքսային օրեսնդրություն, չինովնիկական քաշքշուկներ ու ֆինանսական  իստտուտների հետ ունեցած հարաբերություններ: ՀՀ-ում ներդևողը պաշտպանված չէ, դա հիմքերից հիմքն է»:

Մեկ նախադասությամբ փաստում է՝ ՀՀ-ում ներդրողը պաշտպանված չէ: Հայաստանն ունի եզակի հնարավորություն՝  սփյուռքի ներուժն օգտագործելով զարգացնել տնտեսությունը: «Ունենք հայրենակիցներ, որոնց կարողությունը տասն անգամ ավելին է, քան ՀՀ բյուջեն, բայց չենք օգտագործում այդ ներուժը»,- նկատում է զրուցակիցս:

Բիզնեսին ու ներդրումները  խթանելու շարժիչ ուժը  բանկերն են, որոնց տված բիզնես վարկերի տոկոսադրույքները երեք անգամ ավելի բարձր են, քան Եվրոպայում է:  Լավ տնտեսություն ունեցող երկրներում 95 տոկոսը բանկերի հետ գործ ունի, մեզ մոտ՝ օրինակ անշարժ գույքի շուկայում միայն տասը տոկոսն է աշխատում  բանկերի հետ, մինչդեռ բանկերը կարող են տնտեսության զարգացման խթանիչը դառնալ:

«Բյուրոկրատական քաշքուկներն են շատ»,- հավելում է անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրեն Հակոբ Բաղդասարյանն ու ընդգծում՝ ՀՀ-ում պետք է անհարկի քաշքշուկների պատճառ դարձած չինովնիկը պատասխանատվության ենթարկվի: Եթե ինչ որ բան մեկին զրկում են , պետք է դա հավասար լինի մյուսների համար, ու եթե մեկը ՀՀ-ի ներդիումները հետաձգում են մի քանի տարի, նա պետք է իմանա, որ ինքը դրա համար պատասխանատվության է ենթարկվելու:

Թե մատնանշված հարցերի լուծման դեպքում որքանով կավելանան ներդրումները, դժվար է ասել, մի բան, սակայն, հստակ է, ոլորտի պատասխանատուների ակնկալիքները 2015 ից էլ են շատ:

Back to top button