Հասարակություն

Ձմեռ 2015. հունվարի 6-ի ջերմաստիճաստիճանը ռեկորդային էր վերջին 160 տարիների կտրվածքում

alisagevorgyan

Տաք ձմռան վերաբերյալ Հայհիդրոմետի կանխատեսումներն արդարացվեցին ողջ դեկտեմբերի ընթացքում և հունավարի առաջին օրերին: Մայրաքաղաքի բնակիչներն այսօր, կարելի է ասել, առաջին անգամ զգացին ձմռան իրական շունչը: Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը պարզաբանում է. «Հանրապետությունն այսօր գտնվում է Սկանդինավիայից ներթափանցած արկտիկական ցուրտ ճակատի ազդեցության գոտում: Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի ողջ օրվա ընթացքում և վաղը մինչև կեսօր»:

2014-ի ձմռան առաջին ամիսը դարի ամենատաք դեկտեմբերն էր, իսկ հունվարի վեցին Երևանում գրանցված 15 աստիճան ջերմաստիճանը ռեկորդային էր վերջին 160 տարիների կտրվածքով: Տաք ձմեռը որքան էլ հաճելի է, շատերիս մեջ այնուամենայնիվ նաև անհանգստություն է առաջացնում: Ոմանք համառորեն փորձում են ընդհանրություն գտնել  ձմռանը ոչ այնքան բնորոշ տաք եղանակի ու անհանգիստ ընդերքի միջև: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ անհիմն մտահոգությունների պատճառը 88-ի տաք դեկտեմբերի հիշողություններն են:

Ինչպես դեկտեմբերին և հունվարին, 2015-ի փետրվարին ևս տեղումները կլինեն նորմայից բարձր: Հայհիդրոմետի կանխատեսումներով տաք ու  ձնառատ ձմռան շնորհիվ 2015-ը խոստանում է լինել նաև բերքառատ տարի:

Հուսանք, որ բնությունն այս տարի մեր հանդեպ ավելի բարեհաճ կգտնվի և տհաճ անակնկալներով չի խամրի Հայհիդրոմետ ծառայության ներկայացված կանխատեսումների հաճելի տպավորություններն ու սպասումները:

Back to top button