Միջազգային

Ահաբեկիչբերը ձերբակավել են. Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը լուրը չի հաստատում

Ֆրանսիական ԶԼՄ-ները հրապարակել  են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա երեկ իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող երկու եղբայրների լուսանկարը` տեղեկություններ ստանալու համար: Եղբայրներ Սաիդ և Շերիֆ Քաշիներին ձերբակալելու օրդեր է տրվել: Ըստ Liberation-ի ՝ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների՝ 34, 32 եւ 18 տարեկան: Մեկ այլ կասկածյալի ալիբին հաստատվել է: 18-ամյա Մուրադ Համիդը, տեսնելով իր անունը կասկածյալների ցանկում, հանձնվել է ոստիկանությանն ու տեղեկացրել, որ հարձակման պահին գտնվել է դպրոցում: Տեղեկությունը հաստատել են նրա ընկերները: Նա ոստիկանությանը հանձնվել է իր անմեղությունն ապացուցելու համար:

Սակայն կասկածյալների ձերբակալության մասին լուրերը Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը պաշտոնապես չի հաստատել:

 

Back to top button