ԿարևորՄիջազգային
Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է եռօրյա համազգային սուգ, որը կսկսվի վաղը՝ հունվարի 8-ին, երգիծական ամսագրի՝ Charlie Hebdo-ի հարձակման զոհերի հիշատակի համար: Հաղորդում է Agence France-Presse- ը: Հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Օլանդը տեղեկացրել է, որ հինգշաբթի օրը կեսօրին բոլոր պետական հաստատություններում մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը:
«Մեր լավագույն զենքը մեր միասնությունն է: Ոչինչ չի կարող բաժանել մեզ: Եկեք միավորվենք», — ասել է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդը նաեւ նշել է, որ ահաբեկչության զոհ են դարձել «խիզախ լրագրողներ» եւ հիշեցրել, որ Charlie Hebdо խմբագրությանը սպառնալիքներ են հնչեցրել տարիներ շարունակ, սակայն նրանք շարունակել են աշխատել: