
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը չի կարող օգուտ տալ Եվրոպական Միությանը, եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը պետք է դադարեցնել: Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter ռադիոկայանի եթերում: Հիմնական պայմանը, ըստ Օլանդի, Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումն է:
«Եթե Ռուսաստանում ճգնաժամ է, ապա դա որեւէ դրական արդյունք չի բերում Եվրոպային», — ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով՝ «Ես կողմնակից չեմ վատագույն քաղաքականությունը եւ կարծում եմ, որ այժմ պատժամիջոցները պետք է դադարեցնել»:
Օլանդը նաեւ նշել է, որ պատժամիջոցները կմնան, եթե կողմերը չկարողանան առաջընթաց գրանել ուկրաինական հարցի շուրջ:
«Պատժամիջոցները պետք է հանվեն, եթե դեպի առաջ քայլ արվի (Ուկրաինայի առումով): Այնուամենայնիվ, եթե այդպիսիք չլինեն, պատժամիջոցները կշարունակվեն», — ասել է Օլանդը:




