Միջազգային

AirAsia Indonesia-ն իրավունք չուներ չվերթ կատարել վթարի օրը

Air Asia ընկերությունը, որի ինքնաթիռը 9 օր առաջ կործանվել էր Ճավայի ծովում, իրավունք չուներ վթարի օրը թռիչք իրականացնել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի օդային տրանսպորտի կառավարման գերատեսչության ղեկավար Ջոկո Մուրյատմոջոյին: Նրա խոսքով, Սուրաբայայից Սինգապուր չվերթները պետք է իրականացվեին երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի ու շաբաթ օրերին, սակայն մի քանի ամիս շարունակ ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել նաև շաբաթվա մյուս օրերին:

Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ինչ-որ մեկն ավիաընկերությանը լրացուցիչ թռիչքների իրավունք է տվել, սակայն դեռ չի հաջողվել պարզել, թե ով է եղել իրավունք տվողը: Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 155 մարդ:

Կարդացեք նաև

Back to top button