Քաղաքական

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին ԵՏՄ անդամակցության կապակցությամբ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ շնորհավորել նրան պաշտոնապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ինտեգրմանն ու երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,-հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը ստորագրել էր 2014 թ. հոկտեմբերին, իսկ այսօր՝ հունվարի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դարձավ Միության անդամ:

Կարդացեք նաև

Back to top button