Հասարակություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն, իսկ Արմավիրի մարզում մառախուղ է:Սյունիքի մարզի Մեղրի և Քաջարան քաղաքներում անձրև է տեղում:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Back to top button