Միջազգային

Ալեքսեյ Նավալնին և նրա եղբայրը մեղավոր են ճանաչվել

marlenahovsepyan

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն այսօր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն և նրա եղբորը՝ Օլեգ Նավալնում մեղավոր է ճանաչել  Yves Rocher ընկերության միջոցները հափշտակելու մեջ:Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, նրա եղբոր ժամկետը նույնն է, բայց ոչ պայմանական: Օլեգ Նավալնին պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազը ընդդիմադիր Նավալնու համար պահանջում էր 10 տարվա ազատազրկում: Կրեմլում այսօրվա դատավճիռը մեկնաբանել հրաժարվել են:

Նավալնու կողմնակիցները Մանեժնի հրապարակում պատրաստվում են ավելի քան 10 հազար հոգանոց հանրահավաք անցկացնել, հայտնում է РБК-ն: Մոսկվայի ոստիկանությունը Զամոսկվորեցկի դատարանի մոտ ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, իրավապահ մարմիններից հայտնել են, որ թույլ չեն տա խախտել հասարակական կարգը, օրինազանցները կպատժեն օրենքի ողջ խստությամբ:

Back to top button