Միջազգային

Վառված իտալական նավում դեռ հարյուրավոր ուղևորներ կան

Հունաստանից Իտալիա շարժվող Norman Atlantic ուղևորատար նավում երեկ հրդեհ է բռնկվել: Հոնիական ծովում այրվող նավում գտնվում էր 411 ուղևոր և անձնակազմի 56 անդամ: Հրդեհի հետևանքով զոհվել է 1 մարդ, 2 մարդ վնասվածքներ են ստացել: Տարհանվել է շուրջ 190 մարդ: Դեռևս 287 մարդ գտնվում է նավում: Իտալիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ նավը կորցրել է կառավարումն ու շարժվել Ալբանիայի ափերի ուղղությամբ: Աշխատանքներին խոչընդոտում են փոթորկոտ եղանակն ու ալեկոծությունը:

Փրկարարական գործողությանը մասնակցում են Հունաստանը, Իտալիան և Ալբանիան:

Հունաստանից Իտալիա ուղևորվող նավում հրդեհը սկսվել էր կիրակի առավոտյան: Հաղորդվում է, որ բռնկումը տեղի է ունեցել նավի այն հատվածում, որտեղ մեքենաներ են կայանել: Նավում եղել է մոտ 470 մարդ, որից ավելի քան 410-ը՝ ուղևորներ:

Back to top button