Քաղաքական

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:  Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։

Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու  հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Back to top button