Քաղաքական

2015 թվականին Արցախում խորհրդարանական ընտրություներ են սպասվում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

2015 թվականին Արցախում խորհրդարանական ընտրություներ են սպասվում: Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է դրանց մոտավոր ժամկետը՝ մայիսի առաջին տասնօրյակը: Առաջիկա ընտրությունները Արցախի քաղաքական կյանքում և օրենսդրի կազմում որոշակի փոփոխություններ են բերելու:  2015 թվականից խորհրդարանն անցնելու է  մշտական հիմունքներով աշխատանքի, իսկ կուսակցություններն էլ համամասնականով ավելի շատ մանդատ ստանալու հնարավորւոթյուն կունենան:

Արցախի խորհրդարանն այսօր 33 պատգամավոր ունի: Նրանցից  17-ը  ընտրվել է համամասնական ընտրակարգով, 16-ը՝ մեծամասնականով:  Պատգամավորների մի մասը՝ խորհրդարանի նախագահը, փոխնախագահը, հանձնաժողովների ղեկավարներն ու տեղակալները մշտական հիմունքներով են աշխատում, մնացածը կիսամշտական: Մայիսյան ընտրություններից հետո բոլոր 33 պատգամավորներն էլ  մշտական հիմնունքներով են աշխատելու:Աժ-ում այսօր ներկայացված քաաղքական  երեք  ուժերն էլ այս հեռանկարը ողջունում են՝գտնելով որ  պրոֆեսիոնալ խորհրդարանը վաղուց անհրաժեշտություն է, բայց ահա մանդատների բաշխշման համամասնությունների հարցում խորհդրանական ուժերը տարակարծություններ ունեն:

Նոր ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումների ժամանակ Հայ հեղափոխական  դաշնակցությունն առաջարկեց հարյուրտոկոսյա համամասնական ընտրակարգով ձևավորել նոր խորհրդարանը, ինչին  խորհրդարնական մեծամասնություն կազմող Ազատ հայրենիք և  Արցախի ժողովրդավարական կուսակցությունները չհամաձայնեցին: Իրենց առաջարկի չընդունվելը  ըստ  Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի քաղաքական զարգացումները  Արցախում ուշացրեց ևս հինգ տարով:

Նոր օրենսգրքով  համամասնականով կընտրվեն 22,  իսկ մեծամասնականով 11  պատգամավորներ: Բացի դրանից փոխվել է նաև  Խորհրդարան մտնելու   նվազագույն շեմը՝  կուսակցությունների համար սահմանվել է՝ 5, կուսակցությունների դաշինքի համար՝ 7 տոկոս՝ գործող 6-ի եւ 8-ի փոխարեն։  Փոփոխություն է մտցվել նաեւ համամասնական ընտրակարգով առաջադրվող կուսակցական ցուցակներում սեռերի հարաբերակցության մասով. նոր օրենսգրքով սկսած երկորդ համարից յուրաքանչյուր հնգյակում սեռերի հարաբերակցությունը պետք է լինի 80/20։  Այսօր Արցախի խորհրդարանը  չորս կին պատգամավոր ունի: Նրանք բոլորն էլ  ընդգրկված ե եղել կուսակցական  ցուցակներում:

Back to top button