Քաղաքական

Արդյոք միջազգային հանրությունը հավատում է «փոփոխվող Թուրքիայի» պատրանքին

alisagevorgyan
Դեմքի հստակ ցուցադրմամբ Թուրքիայի  նախկին կոշտ ժխտողականությունն էր նախընտրելի, թե «Փոփոխվող Թուրքիայի» կերպարի ձևավորման համատեքստում բեմադրված իմիտացիոն ժանրի  տհաճ ներկայացումը: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով մեզ համար այնքան էլ էական չէ: Կարևորագույնն այն է, որ Հայաստանը կարողանա արդյունավետ օգտագերծել  այս մարտավարություններից յուրաքանչյուրը: 

Գաղտնիք չէ, որ հայոց ցեղասպանության 100-ամյակին մեզանից ոչ պակաս ակտիվությամբ նախապատրաստվում է նաև Թուրքիան:  Դիավանագիտական, տեղեկատվական քարոզչական ամենատարբեր մակարդակներով ու մեթոդներով այս երկիրը փորձում է աշխարհին համոզել , թե փոխվել է: թուրքագետ Գևորգ Պետրոսյանը «Փոփոխվող Թուրքիայի» կերպարի ձևավորման համատեքստում է դիտարկում և Էրդողանի ապրիլմեկյան ուղերցը, և դավութօղլուի այցը Երևան, և թուրքական «Փոստա»,-ում տպագրված  Շառլ Ազնավուրի հրացազրույցը, որը շանսոնյեն ավելի ուշ հերքեց, և թուրք որոշ մտավորականների թվացյալ հայամետ պահվածքը և այն: Թուրքագետի համոզմամբ հարևան երկրի լայնամաշտաբ ներկայացումն ավարտված չէ և անակնկալներ դեռ կլինեն:

2014-ի մայիսին թուրքահայ հայտնի գրող, քաղաքական մեկնաբան , «Ակոսի» նախկին խմբագրապետ Էթյեն Մահչուպյանը նշանակվեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում: Գևորգ Պետրոսյանն այս նշանակումը ևս դիտարկում է «Փոփոխվող Թուրքիայի» կերպարի ձևավորման համատեքստում: Հայ գործչին նման բարձր պաշտոն վստահելը  անմիջապես գրավեց իջազգային հանրության ուշադրությունը, ինչը և ակնկալում էր Թուրքիան:

Արդյոք միջազգային հանրությունը կուլ է տալիս թուրքական խայծը՝ հավատալով  փոփոխվող Թուրքիայի պատրանքին, թե սեփական շահերից ելնելով ձևացնում է թե հավատում է: Ըստ թուրքագետի՝ առկա է և մեկը, և մյուսը:

Դեմքի հստակ ցուցադրմամբ Թուրքիայի  նախկին կոշտ ժխտողականությունն էր նախընտրելի, թե իմիտացիոն ժանրի այս տհաճ ներկայացումը: Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ մեզ համար այնքան էլ էական չէ: Կարևորագույնն այն է, որ Հայաստանը կարողանա արդյունավետ օգտագերծել այս մարտավարություններից յուրաքանչյուրը: Հայաստանի գերխնդիրն, ըստ թուրքագետի, ցեղասպանության հարցը միջազգային իրավական հարթակ տեղափոխելն է:

Կարդացեք նաև

Back to top button