Միջազգային

Խորը ինտեգրում Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ

marlenahovsepyan
Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջեւ հաջորդ տարեսկզբին կնքվելիք համաձայնագիրը ենթադրում է խորը ինտեգրում, անգամ մի շարք պետական կառույցների միավորում: Բանակը, ուժային կառույցները կլինեն ընդհանուր, իսկ Մոսկվան կստանձնի համաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու, պաշտպանություն և անվտանգության ապահավում իրականացնելու գործառույթեր, նշվում է ստորագրվելիք փաստաթղթում, որը հայտնվել է «Վեդոմոստի» պարբերականի տրամադրության տակ:

Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև սահմանային և մաքսային  անցակետերը կվերացվեն, չճանաչված հանրապետության պետական շառայողների աշխատավաձերն ու կենսաթոշակները կբարձրացվեն Ռուսաստանում սահմանված չափերի:Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Չիչոևը հասստատել է, որ պայմանագիրն իսկապես նման դրույթներ է պարունակում, սակայնփաստաթուղթը դեռ փոփոխության է ենթարկվելու դեկտեմբերի 27-ին Ցխինվալում նախագահի գլխավբորությամբ հրավիրվելիք քաղաքական խորհրդի նիստի ժամանակ:

Back to top button