

Այսօր Գյումրիում, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ լոկոմոտիվային դեպոյում շուքով տոնվեց ընկերության խոշոր ծրագրերից մեկի հաջող ավարտը: Գործարկվեց տեղում վերանորոգված առաջին էլեկտրաքարշը: Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը անկախ Հայաստանում հնարավոր է դարձել անցած տարի լոկոմոտիվային եվ վագոնային դեպոների վերանորոգման ու վերազինման շնորհիվ: Տոնական միջոցառումն ավարտվեց պարգեւատրումներով. քաղաքային ու մարզային իշխանությունները պարգեւներ էին նախատեսել Հարավկովկասյան երկաթուղիների տնօրինության ու աշխատակիցների համար:




