

«Դրսում ՀՀ հաստատությունների կամ սփյուռքի կողմից միջոցառումների չեզոքացման փորձ կամ դրանց ազդեցության նվազեցման փորձ և երկրորդ քաղաքակրթությունը, որն իրականացվում է, պայմանականորեն մենք կոչում ենք ներթափանցման փորձ, ներթափանցումը ՀՀ տարածքում և սփյուռքում զուգահեռ միջոցառումների կազմակերպումն է թուրք պատմաբանների, թուրք ազդեցիկ անձանց կողմից»:
Դեմոյանը Հայաստանի կողմից կազմակերպվող միջոցառումներին Թուրքիայի ներթափանցման մեկ օրինակ ևս նշեց, երբ հայոց ցեղասպանության կազմակերպիչներից ՝ Ջեմալ փաշայի թոռը ՝ Հասան Ջեմալը, մինչ գրքի երևանյան շնորհանդեսը ամիսներ առաջ Փարիզի հայկական համայնքի որոշ շրջանակների աջակցությամբ Ֆրանսիայում կազմակերպում է գրքի շնորհանդես և դա այն դեպքում, երբ նույն օրը, նույն ժամին արդեն ամիսներ առաջ Փարիզի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ինքը՝ Դեմոյանը՝ ներկայացնելու իր հեղինակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը: Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Երևանում նույնպես կազմակերպել էր «1915 թվականի Հայոց ցեղասպությունը» գրքի շնորհանդեսը, որն էլ մամուլում քննադատությունների առիթ էր դարձել:
«Այդ խափանարարական աշխատանքներին, ցավոք սրտի տուրք են տալիս որոշ սփյուռքյան շրջանակներ: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»:
Դեմոյանը շեշտում է, որ 100-ամյակի նախաշեմին նման ներթափանցման փորձեր Թուրքիայի կողմից շարունակաբար են լինելու: Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև սփյուռքի մեր հայրենակիցները: Դեմոյանը կոչ է անում զգույշ լինել ու զերծ մնալ թուրքական ծուղակներից:




