Հասարակություն

Սահմանամերձ գյուղերի երեխաների ցանկությունը մեկն է՝ թող չլինեն կրակոցներ

alisagevorgyan
Սուրբ Ծննդյան  տոների  կապակցությամբ նախագահական նստավայրում երեխաների համար անցկացվող  ամենամյա տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին դեկտեմբերի 22-ին: Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվեցին  հանրակրթկան դպրոցների  բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներ: Նախագահի նստավայրի փոքրիկ հյուրերն այսօր Հայաստանում  ապաստան գտած  սիրիահայ և սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներն էին:  

Ամանորի շեմին նախագահի նստավայրում երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն արդեն ձևավորված ավանդույթ են : Բաղրամյան 26 հացեում հյուրընկալվում են 6-12 տարեկան ավելի քան 1000 երեխաներ, այդ թվում՝ խնամքի ու  պաշտպանության  հաստատությունների սաներ,  զինծառայողների և զոհված  ազատամարտիկների  երեխաներ ու թոռնիկներ  Հայաստանում  ապաստան գտած   սիրիահայ, ինչպես նաև   սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներ: Նախագահական նստավայրի սպասված  հերոսներն այսօր   սիրիահայ և սահմանամերձ համայնքներից ժամանած փոքրիկներն էին:

Հյուրասիրություն, հեքիաթների ծանոթ ու սիրելի հերոսներ, Ձմեռ պապ և իհարկե, նվերներ… Այն ամենն, ինչ Բաղարամյան 26 հասցեում այսօր ապահովեց երեխաների բարձր տրամադրությունը:

Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց զատ  սահմանամեձ համայնքների  երեխաների  համար կազմակերպվել   է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և  Հովհաննես Թումանյանի թանգարաններ: Երեխաներն այսօր  կայցելեն  նաև հանրապետության հրապարակ, կմասնակցեն ամանորի տոնական միջոցառումներին: Տավուշի մարզի Բերդավան,  Կողբ, Բարեկամավան, սահմանամերձ այլ համայնքնների երեխաների համար մայրաքաղաքում անցկացրած այս պահերը կլինեն անմոռանալի, նրանց մանկական հիշողություններից թող ջնջվեն միայն կրակոցները, որովհետև անսովոր ու բավականին ցավոտ է, երբ  երեխաների ամանորյա մաղթանքը հիմնականում մեկն է ՝ թող չլինեն կրակոցներ:

Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Ղազարյանն ասում է, որ իրենց գյուղը խաղաղ տեսնելը երեխաների երազանքն է, իսկ երազանքները ծնվում են իրականությունից, որտեղ նրանք ապրում են:

 

Back to top button