ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանը փոխանցում է Տաջիկստանին
Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների նախագահների մակարդակով հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել է, որ աշխարհում դինամիկ փոփոխվող իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկներից պահանջում է անվտանգության ապահովման համաձայնեցված, միասնական քայլեր:
«Իրավիճակն աշխարհում արագ փոխվում է, սրվում են հին խնդիրները, ինչն էլ կազմակերպության շրջանակներում միավորված երկներից պահանտում է կոլեկտիվ միջոցների ձեռնարկում: ՀԱՊԿ անդամ երկները պետք է պատրաստ լինեն դիմակայելու արտաքին մարտահրավերին», ասել է Վլադմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով, ՀԱԿՊ անդամ երկներն ունեն իրական հնարավորթյուններ առկա խնդիրները լուծելու համար, Ռուսաստանն էլ իր նախագահության ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել արտաքին սահմանների ամրապնդմանը: Ինչպես հայտնել է Ռուսատանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարների՝ նեղ կազմով բանակցություններից հետո նրանց են միացել նաև պատվիրակությունների անդամները, ծրագրված է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Կազմակերպության խորհուրդը որոշումների փաթեթ կընդունի ահաբեկչության և թմրանյութերի շրջառանառության դեմ պայքարի վերաբերյալ: ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանը փոխանցում է Տաջիկստանին: