Միջազգային

ՌԴ կառավարությունը արտահանման մաքսատուրք է սահմանում ցորենի համար

marlenahovsepyan
Ռուսաստանի կառավարությունը արտահանման մաքսատուրք է սահմանում ցորենի համար: Փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը խոստացել է, որ սահմանափակումները կկրեն ժամանակավոր բնույթ: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ ցորենի արտահանման վարչական սահմանափակումների անհրաժեշտության հարցն այսօր քննարկվել է Դմիտրի Մեդվեդևի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

«Արտահանման սահմանափակումները պետք է իրականացվեն շուկայի խոշոր մասնակիցների հետ համաձայնեցված և ճկուն, որպեսզի  ռուսաստանցի սպառողը հացամթերքի դեֆիցիտ չունենա», ասել է Մեդվեդևը:

Ռուսաստանի որոշման ֆոնին Չիկագոյի առևտրային բորսայում ցորենի գինը սկսել է աճել՝ թակնանալով մոը երկու տոկոսով: Այս տարվա ամռանը՝ ռուբլու թուլացումից հետո շուկայի մասնակիցները մտավախություն ունեին, որ ցորենի արտահանման արգելք կսահմանվի: Էմբարգո չեղավ, սակայն Ռուսաստանի գյուղմթերքների արտահանման ազգային ընկերակցության տվյալների համաձայն, Ռոսսելխոզնադզորը վերջին շրջանում  դադարեցրել է արտահաման փաստաթղթերի ձևակերպումը բոլոր ուղղություններով, բացի Եգիպտոսից, Թուրքիայից, Հնդկաստանից և Հայաստանից:Նշված առաջին երկու երկները ռուսական ցորենի խոշորագույն գնորդներն են:

Back to top button