Միջազգային

Ղրղզստանի կառավարությունն այսօր հավանության է արժանացրել և խորհրդարան է ուղարկել ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրը

marlenahovsepyan
Ղրղզստանի կառավարությունն այսօր քննարկել, հավանության է արժանացրել և խորհրդարան է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության մասին  պայմանագիրը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ղրղզական կառավարության ղեկավար Ջոոմարտ Օտորբաևն այսօր հրավիրած հատուկ նիստի ժամանակ ընդգել է, որ փաստաթղթի նախագծում կային մի շարք տարաձայնություններ, որոնց մեծ մասի վերաբերյալ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: «Մենք պաշտպանում ենք մեր ազգային շահը», ասել է Ղրղզստանի վարչապետը:

Օտորբաևն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության աշխատանքներին իրականացվում է սահմանված ժամակացույցին համապատասխան:Անցյալ ուրբաթ այս երկրի վարչապետը հայտարարել էր, որ միությանը Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը դեռևս պատրաստ չէ, ինչն էլ դարձել էր տարբեր ենթադրությունների պատճառ, մասնավորապես, թե Ղրղզստանն այլևս չի շտապում Եվրասիական տնտեսական միություն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:

Back to top button