

լրացված ժամը 14.42-ին
Հայաստանի փոխարժեքի շուկայում ու խանութներում տեղի ունեցող իրադարձություններին այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամնյանը: Նա տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԱՄՀ, ՀԲ ներկայացուցիչների ու տնտեսվարողների հետ: «Միջազգային մեր գործընկերները ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումներով պայմանավորված ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին, երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր նկատվում էր ֆինանսական շուկայի կայունություն, որը վստահ եմ՝ շարունակվելու է»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
«Սակայն, մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով, մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձարցումներ կային: Առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊՀ մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ ամենօրյա կտրվածքով տեղեկատվություն ներկայացնի: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները»:
Վարչապետն ի դեպ,առողջապահության նախարարին հանձնարարել է ուսումնասիրել նաև դեցորայքի շուկան ու պարզել, թե այնտեղ ինչ է կատարվում:
Հայաստանի կառավարությունը «ԼԻՖՏՏԵԽՆԻԿ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրի` մարդատար վերելակների նախագծման, վերելակների և կառավարման էլեկտրոնային համակարգի սարքերի արտադրության և հավաքման գործունեության իրականացման համար:
Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 2.5 մլն եվրո, իսկ ծրագրի հինգերորդ տարվա վերջում` մոտ 12.5 մլն եվրո:
Արտահանման հիմնական ուղղություններն են լինելու Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Իսպանիան: Նախատեսվում է շուկայի աստիճանական ընդլայնում:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին փուլում ստեղծել 20 նոր աշխատատեղ, իսկ 2015 թ. ավարտին` 35 աշխատատեղ: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 4.5 մլն դոլար:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին փուլում ստեղծել 20 նոր աշխատատեղ, իսկ 2015 թ. ավարտին` 35 աշխատատեղ: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 4.5 մլն դոլար:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում ընկերությունն ունենալու է 350 քմ արտադրական տարածք: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը մինչև 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտին, 2013 թվականի օգոստոսի 1-ին գործարկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին: Նույն տարվա օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը:




