
Մոսկովյան բորսայում դոլարն սկսել է անկում ապրել. այն այժմ գնում են 60 ռուբլով: Եվրոն նույնպես զիջել է իր դիրքերը դառնալով 75- ռուբլի: Ռուսական լրատվամիջոցները գրում են , որ ՌԴ ԿԲ-ն խոստանում է կատարելագործել բանկերին արտարժույթ տրամադրելու մեխանիզմները:
Bbcrussian.com-ի տնտեսագետ-վերլուծաբանի խոսքերով, կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի հագեցնի արտարժույթի շուկայում դոլարային քաղցը, ինչի պակասը բերել էր արտարժույթի գերարժեվորման:
ՌԲԿ. ռու -ն ևս մատնանաշում է ռուբլու կրկին արժևորվելու վրա և հիշեցնում, որ Մոսկովյան բորսայում նմանատիպ արտարժույթի անկում արձանագրվել է նաև 2014թվականի դեկտեմբերի մեկին:




