ԿարևորՄիջազգային

Թալիբները դպրոցը խեղդել են արյան մեջ

marlenahovsepyan
Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել.Փեշավար նահանգի դպրոցի վրա թալիբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, առ նվազն 84-ը երեխաներ են: Այսօր առավոտյան ահաբեկիչները հարձակվել էին զինվորականների երեխաների համար նախատեսված դպրոց, անկանոն կրակ բացել երեխաների և ուսուչիների օգնությամբ, գործի դրել պայթուցիկներ, գրոհայինների մի մասը եղել է մահապարտի գոտիով: Դպրոցի շենքում, որոտացել է երեք ուժգին պայթյուն:

Փեշավարի հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, այնտեղ է տեղափոխվել է մոտ 200 վիրավոր հրազենային և բեկորային վնասվածքներով: «Թալիբաբանի» ղեկավարները հայտնել են, որ իրենց հարձակումը պատասխանն է թալիբների դեմ երկրի զինուժի գործողություններին: «Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ամբողջութամբ չի մաքրվել ահաբեկչությունից: Մենք ստեղծված իրավիճակը քննարկում ենք Աֆղանստանի իշխանությունների հետ:Ահաբեկչության դեմ պայքարելու ենք միասին», հայտարարել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:

Back to top button