
Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացրել է մրցաշրջան 2014-ում ֆեդերացիայի կատարած աշխատանքը, ինչպես նաև հայ բռնցքամարտիկների գրանցած հաջողությունները: Արթուր Գևորգյանը նշել է, որ 2014 թվականը աննախադեպ էր հայկական բռնցքամարտի համար: «Այս տարի մեր բռնցքամարտիկները նվաճեցին 7 ոսկե 10 արծաթե և 8 բրոնզե մեդալ, ընդ որում մենք ունեցանք նաև երիտասարդների աշխարհի չեմպիոն և պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր»: Հաշվի առնելով ձեռքբերումներն ու նվաճումները Արթուր Գևորգյանը նշել է, որ գոհ է հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի աշխատանքից: Արթուր Գևորգյանը խոսել է նաև Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի մասին, նշելով, որ բարդ խնդրի առաջ են կանգնած: Ինչ որոշում էլ կայացվի, բռնցքամարտի ֆեդերացիան պատվով դուրս կգա ստեղծված իրավիճակից, ասել է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը:




