
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
2004 թ մինչեւ այսօր փոխվել են արդարադատության նախարարները, փոխվել են ՔԿՀ վարչության պետերը, սակայն անցած տասը տարիներին ոչ մի բան չի փոխվել. կոռուպցիան մնում է թիվ մեկ խնդիրը, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանը հավելում է, որն ՔԿՀ- ներում շարունակում գերխնդիր մնալ բուժսպասարկման հարցը։ Անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, և, ամենկարևորը, որոշակիցանել այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը պարզապես չի կարող լինել կալանավայրում։
Կալանավայրերում շարունակում է գերխնդիր մնալ նաև ծանրաբեռնավածությունը։




