
«Աշխարհի գեղեցկուհի2014» մրցույթի հաղթող է ճանաչվել Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցչուհի Ռոլին Ստրոսը: Միջոցառումը, որին մասնակցել են աղջիկներ 121 երկրներից, տեղի է ունեցել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ExCel ցուցահանդեսային կենտրոնում: Երկրորդ տեղն է զբաղեցրել Էդինա Կուլշարը Հունգարիայից, երրորդը դարձել է ԱՄՆի ներկայացուցչուհի Էլիզաբեթ Սաֆրիտը:
Բժշկական ֆակուլետի չորրորդ կուրսի 22 ամյա ուսանողուհի Ռոլին Ստրոսը, փորձագետների կանխատեսումների համաձայն, եղել է ներկայիս մրցույթի ամենահավանական հաղթողը:




