Միջազգային

ՌԴ կառավարությունը 2015 թ. բյուջեի ծախսերը կրճատելու է 10%-ով

Ռուսաստանի կառավարությունն 2015 թվականի բյուջեի ծախսերը կրճատելու է 10%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վեդոմոստիին: Որոշումը կայացվել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ժամանակ: Կրճատումները կիրականացվեն նախարարությունների ծախսերից: Նախարարություններն իրենք պետք է որոշեն, թե որ ծախսերը կրճատեն: Կրճատումները սոցիալական ծախսերին չեն վերաբերելու: Սեկվեստրն իրականացվելու է պետական ծրագրերում:

2015 թվականի պետական ծրագրերի ամենամեծ ծախսերը նախատեսված են իրականացնել տրանսպորտային համակարգի, տիեզերքի, Հեռավոր Արևելքի, ավիաարդյունաբերության ոլորտներում: 2015 թվականի բյուջեն հաստատվել է՝ հիմնվելով նավթի 95 դոլար գնի վրա: Դեռևս նոյեմբեր ամսին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանոկվը նշել էր, որ բյուջեն ձևավորվել է տնտեսական այլ իրականության պայմաններում:

Back to top button