
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 15-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Նախաձեռնությունը գործադիրինն է, առաջակարվող օրակարգը՝ նույնպես: Խորհրդարանի քննարկմանն է սպասում երեք տասնյակից ավելի հարց: Դրանց մեծ մասը կառավարությունն անհետաձգելի է համարել, ինչը նշանակում է, որ օրենսդրական փաթեթները կքվերակվեն մի քանի ընթերցումներով: Օրակարգում նաև միջազգային վարկային համաձայանգրեր են, բայց առնացքայինը՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններն են։
Չխախտելով ավանդույթը՝ այս տարեվերջին նույնպես կառավարությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ: Սովորաբար դրանք հրավիրվում են բյուջեին վերաբերող օրինգծերի ընդունման պարտադրանքով : Այս անգամ պատճառը փոքր-ինչ այլ է. կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է քննարկել և ընդունել օրենսդրական այն փոփոխությունները, որոնք հայաստանյան օրենսդրության մեջ պետք է կատարվեն մինչև ԵՏՄ անդամակցությունը:
Մի քանի օրենքներում են փոփոխություններ առաջարկվում, բայց առանցքայինը երկու մայր օրենքներն են՝ «Մաքսային կարգավորման մասին» և «ՀՀ և ԵՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին»: Առաջին օրինագիծը կազմված է 259 հոդվածից, մոտ 2 հարյուր էջ ծավալ ունի: Փոխարենը խիստ ընդհանուր ու հակիրճ է օրինգծին կցված հիմնավորումը: Կառավարությունը պարզապես նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային և մաքսային հարաբերությունները ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Այժմ այդ հարաբերությունները կարգավորվում են հայաստանյան օրենսդրությամբ, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գործելու է միության միասնական մաքսային օրենսգիրքը և ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանինը: Այս օրինագիծը սահմանում է խաղի նոր կանոնները մաքսային գործընթացի բոլոր օղակներում. բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարումից, հաշվետվությունների ներկայացումից մինչև ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոններ ու ընթացակարգեր:
Կարելի է ենթադրել, որ արտահերթի հիմնական մասը կտրամադրվի հենց այս օրենքի քննարկմանը, թե որքանով պատգամավորները կհասցնեն ծանոթանալ այս ծավալուն նախագծի բոլոր մասնարամսներին, թերևս ցույց կտա քննարկումը։
Մաքսայինից բացի օրակարգում նաև վարկային 8 համաձայնագրեր են: Ենթակառուցվածքների ոլորտին՝ էներգետիկ , ջրամատակարարման, համայնքային ենթակառուցվածքների ֆինանսավոմանը տրամադրվելիք վարկերի ընդհանուր արժեքը 260 միլիոն դոլար է:
Եվ վերջապես, կառավարությունը օրակարգում ներառել է մի քանի հարց, որոնց քննարկումը այսպես ասենք բխում է խորհրդարանի շահերից: Խոսքը ՎՊ ծրագրի և նույն կառույցի հաշվետվության մասին է: Առաջինը պետք է միայն քվեարկվի, իսկ երկորդը նաև քննարկվի, հակառակ դեպքում կտեղափոխվի հաջորդ նստաշրջան, մինչդեռ պետք է քննարկվեր նախորդում:
Եվ վերջապես արտահերթի ընթացքում անդրադարձ կլինի նաև գազային հանձնաժողովին: Դավիթ Հարությույնաը համենայն դեպս կառավարության նիստի ժամանակ առաջարկում էր հարցը ներառել արտահերթի օրակարգում: Բայց վարչապետի արձագանքից պարզ դարձավ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
Թե գազային հանձնաժողովի հարցը ինչ ձևաչափով կքննարկի խորհրդարանը որպես կառավարության հրավիրած արտահերթի հարց, թե դրա համար ինքն արտահերթ կհրավիրի, պարզ կդառնա երկուշաբթի, օրակարգի հաստատումից հետո: Բայց արդեն պարզ է, որ հարցը տեխնիկական բնութի է. աշվետվությունը դեռ պատրաստ չէ և առաջարկվում է երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը մինչև հաջորդ նստաշրջան։




