Ընտրություններ 2026Քաղաքական

Ընտրությունները արդար չէին, շնորհակալ ենք ընտրողներին. «Բոլորին դեմ եմ»

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ի գիտություն է ընդունել ԱԺ ընտրությունների արդյունքները՝ «արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով»:

Կուսակցությունը հայտարարել է, որ «ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում»:

Այն նաեւ խորին երախտագիտություն ենք հայտնել կուսակցությանը ձայն տված 21,467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք «անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ»:

Back to top button