
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ Դոնբասում իրական հրադադար է հաստատվել: ՙԵս լավ նորություն ունեմ. Վերջին 24 ժամում առաջին անգամ հակամարտության յոթ ամիսների ընթացքում ոչ մի ուկրաինացի զինվոր չի սպանվել և չի վիրավորվել՚,- Ավստրալիայում ասել է Ուկրաինայի նախագահը՝ հիշեցնելով, որ դեկտեմբերի 9-ից ԵԱՀԿ միջնորդությամբ Դոնբասում ՙլռության ռեժիմ՚ է հաստատվել:
Պորոշենկո Ավստրալիայում է աշխատանքային այցով: Ավստրալիայի իշխանությունները Պյոտոր Պորոշենկոյին առաջարկել են ավստրալական ուրան և ածուղ՝ ռուսական էներգակիրներից Կիևի կախվածությունը թուլացնելու նպատակով: ՙԱվստրալիան էներգետիկ գերտերություն է, իսկ էներգետիկ անվտանգությունը ներկայիս պայմաններում շատ կարևոր է Ուկրաինայի համար՚,- Պորոշենկոյի հետ բանակցություններից հետո ասել է վարչապետ Թոնի Էբբոթը:
Իսկ ահա Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակն այսօր հայտարարել է, որ իր երկրին ռազմական վտանգ է սպառնում որ միայն արևելքից, այլեւ հարավից։ Այս առումով նա Գերագույն ռադայում ելույթի ժամանակ անհրաժեշտ է համարել ավելացնել ռազմական ստորաբաժանումների թիվը նաեւ Մերձդնեստրի սահմանին։




