Տնտեսական

Գարնան սկզբին պետք է պատրաստ լինել ոռոգման սեզոնին, ասում է գյուղնախարարը

«Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա  ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», — այսօր հայտարարել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ հանդիպելով ջրային տնտեսության պետական կոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ։

Նա անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկելիությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ: «Գարնան սկզբին մենք արդեն իսկ պետք է լիովին պատրաստ լինենք ոռոգման սեզոնին, որպեսզի գյուղացին չունենա ջրօգտագործման հետ կապված խնդիրներ», — ասել է  նախարարը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ։

Back to top button