
ԱՄՆ Սենատը թույլ է տվել նախագահ Օբամային նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Համապատասխան օրինագիծն ստացել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հավանությունը: Ըստ օրինագծի՝ նախագահին իրավունք է վերապահվում պատժամիջոցներ կիրառել «ՌԴ ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ կառավարության կողմից վերահսկվող ընկերությունների դեմ»։
Մասնավորապես՝ փաստաթղթով նախատեսվում է «պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա ներկայացուցիչների դեմ», եթե ԱՄՆ նախագահը «որոշի, որ նրանք լուրջ ավանդ ունեն որոշակի ռուսական նախագծերում՝ կապված նավթի հետ»։
Փաստաթուղթը նախատեսում է Կիևին անմիջական ռազմական օգնության տրամադրման հնարավորություն, այդ նպատակով 2015-ին կարող է 350 մլն դոլար հատկացվել: Այժմ օրինագիծը կդրվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։



