Քաղաքական
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի մոտ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի ցնցում, սալջար
Ծեծի ենթարկված ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկվանից գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորի որդին՝ Արեն Մանուկյանը հայտնել է, որ Արամ Մանուկյանի մոտ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի ցնցում, սալջարդ: «Հիմա էլ իր մոտ եմ, ոչինչ, լավ է զգում: Ստուգումներ ու բուժզննում է անցնում»,-փոխանցեց Մանուկյանի որդին:
Հիշեցնենք, որ Երևանի Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձիք հարձակվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել:
Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն: