Քաղաքական

Պետական ահաբեկչություն. ազատամարտիկների հանդեպ կատարվածը՝ ըստ Ավետիք Իշխանյանի

Աննա Նազարյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

 

Վերջին շրջանում մի քանի ազատամարտիկների նկատմամբ բռնության դեպքեր են արձանագրվում: Երեկ դիմակավորված անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին, ով լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մի քանի օր առաջ էլ նույն կերպ էին վարվել ազատամարտիկներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ: Իրավապաշտպաննեը դատապարտում են երևույթն ու դեպքերի բացահայտումը համարում իրավապահների համար պատվի հարց:

Ազատամարտիկների նկատմամբ բռնություն գործադրելու ու  Նախախորհրդարանի անդամների  ավտոմեքենաները  հրկիզելու դեպքերին այսօր անդրադարձել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ու կատարվածը պետական ահաբեկչություն համարել, այս ամենը անպատժելիության հետևանք է, ասել է նա՝ հիշեցնելով  նախադեպերը, երբ պաշտոնյան ամանաթողության պայմաններում իրեն թույլ է տալիս մեղմ ասած կամայականություններ ու վերանշանակվում նույն  պաշտոնում:

«Այս դեպքերը կարելի է համարել պետական ահաբեկչություն: Եթե 7 ավտոմեքենա է հրկիզվում ու ազատամարտիկների նկատմամբ բռնություն գործադրվում մի քանի անգամ ու դրանցից ոչ մեկը չի բացահայտվում, ուրիշ ինչպե՞ս անվանեմ: Վովա Գասպարյանը թող ապացուցի որ այդպես չէ և թող ինձ դատեն զրպարտության համար»:

Կարդացեք նաև

Back to top button