
Մայիսի 30-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տագանրոգի (Ռոստովի մարզ) նավահանգստային ենթակառուցվածքներին և Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) նավթաբազային, ինչի հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել։
Տագանրոգի նավահանգստում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել են վարչական շենքը, լվանավը, վառելիքի բաքը:
Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն կա երկու վիրավոր։
«Մատվեևո-Կուրգան շրջանի Գրեկովո-Տիմոֆեևկա գյուղում անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով տան գազատար խողովակը հրդեհվել է՝ վնասելով տանիքը և պատուհանները: Զոհեր չկան», — նշել է Սլյուսարը:
Նույն գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհվել է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի նավթաբազան: «Այսօր երեկոյան Արմավիրի արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է «Հարավային նավթային ընկերություն» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտը», — գրված է քաղաքային վարչակազմի Telegram ալիքում: Նշվում է, որ ավելի ուշ հրդեհը մարվել է, և զոհեր չկան։
Վլադիմիր Զելենսկին հաստատել է Արմավիրի նավթաբազայի վրա հարձակումը և լուսանկար է հրապարակել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ օբյեկտը գտնվում է սահմանից 500 կմ հեռավորության վրա: «Ռուսաստանը կարող էր վաղուց դադարեցնել իր ագրեսիան, բայց որոշեց երկարաձգել այն», — գրել է նա:




